National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.12.2021
Նախաձեռնություն՝ ուղղված աշխատողների առողջության պահպանմանը
1 / 9

Ազգային ժողովը  դեկտեմբերի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ՀՀ   աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին եւ ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ Կառավարությունը լրացումներն ու փոփոխություններն  առաջարկել է՝  հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված վիճակը: Նախաձեռնությունը, ըստ փոխնախարարի, ուղղված է աշխատողների առողջության պահպանմանը: Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ՝  եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթեր, ապա գործատուին իրավունք է տրվում աշխատակցին չթույլատրել ներկայանալ աշխատավայր, ինչպես նաեւ չվճարել այդ ժանանակահատվածի համար աշխատավարձ:

«10 աշխատանքային օր կամ հերթափոխ աշխատանքի չներկայանալու կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր բացակայելու դեպքում գործատուն իրավունք է ստանում աշխատողին ազատել աշխատանքից»,-ասել է փոխնախարարը:  Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ: Նույնաբովանդակ փոփոխություններ  է նախատեսվել կատարել նաեւ  «Հանրային ծառայության մասին»  օրենքում: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախագծով  սահմանվել են նաեւ բացառություններ: Այդ կարգավորումները չեն տարածվում հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, Վճռաբեկ, Վերաքննիչ եւ Առաջին ատյանի դատարանների դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: Նա պարզաբանել է, որ վերոնշյալ պաշտոնները կամ ընտրովի են կամ  Սահմանադրության ուժով են ընտրվում եւ վերադասություն չունեն:

Հարակից զեկույցում ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին, որը, նրա գնահատմամբ, կխթանի աշխատողների  պատվաստման գործընթացը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ  ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:

Հիմնավորման համաձայն՝ նախագիծը մշակվել է մասնագիտական պաշտոնների 8-րդ ենթախմբի, կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնողների, հարկային տեսչության 2-րդ եւ 1-ին կարգի մասնագետների համար ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերին համահունչ՝ նվազագույն ամսական աշխատավարձին առվազն հավասար հիմնական աշխատավարձ ապահովելու  նպատակով՝ մինչեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը:

Նախագծում ներառվել են նաեւ վարժական հավաքներում,  զինվորական վարժանքներում կամ զորավարժություններում ներգրավված պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց որոշակի երաշխիքներով ապահովելու դրույթներ՝ հաշվի առնելով ներկայում պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին հանրային ծառայողներին ներգրավելու հանգամանքը:

Նախագծի քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 8-ին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն պատգամավորներն օրվա վերջին նիստում հանդես են եկել հայտարարություններով: 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am